Ֆիդանն Արաղչիին հայտնել է Թուրքիայի օդային տարածքը խախտելու անընդունելիության մասին

Իրանի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և Անկարան կձեռնարկի պատասխան միջոցներ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Ըստ կայքի՝ Ֆիդանը նշել է, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է զերծ մնան գործողություններից, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային անվտանգությունը և սպառնալիք ներկայացնել քաղաքացիական բնակչության համար։

Իր հերթին Արաղչին հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածք ուղղվող հրթիռները չեն արձակվել Իրանի տարածքից: Նա վստահեցրել է, որ այդ հարցի վերաբերյալ համապարփակ հետաքննություն կանցկացվի։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաստիացումներ էր ստացել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանից։

Leave a Comment