Նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի շուրջ ճգնաժամի լուծման առաջարկներ է փոխանցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին՝ մեկնաբանելով առաջնորդների բանակցությունները, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այս պահին հնարավորություն չկա մանրամասնելու, և նման մտադրություններ չկան։
Նախագահը այս առաջարկները փոխանցել է իր գործընկերոջը։ Կտեսնենք, թե ինչպես կընթանա հաստատման գործընթացը», – ասել է նա, երբ հարցրել են Մոսկվայի նախաձեռնության էության մասին։Ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների վերացման թեման զրույցի ընթացքում մանրամասն չի քննարկվել, պարզաբանել է Պեսկովը։
Նա Սպիտակ տան կողմից որոշակի երկրների նկատմամբ սահմանափակումները վերացնելու որոշումը պայմանավորել է համաշխարհային շուկաներում իրավիճակը կայունացնելու ջանքերով։