Իրանը թույլ չի տա Միացյալ Նահանգներին, Իսրայելին և նրանց «գործընկերներին» Մերձավոր Արևելքից արտահանել նույնիսկ մեկ լիտր նավթ․ ԻՀՊԿ

Իրանի զինված ուժերը թույլ չեն տա Միացյալ Նահանգներին, Իսրայելին և նրանց «գործընկերներին» Մերձավոր Արևելքից արտահանել նույնիսկ մեկ լիտր նավթ, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի խոսնակ Ալի Մոհամմադ Նաինին։

«Իսլամական Հանրապետության զինված ուժերը, Իրանի ժողովրդի և սոցիալական ենթակառուցվածքների դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ​​շարունակական ագրեսիայի պայմաններում, թույլ չեն տա տարածաշրջանից թշնամական կողմին և նրա գործընկերներին նույնիսկ մեկ լիտր նավթի արտահանում մինչև հետագա ծանուցում, և նավթի ու գազի գները նվազեցնելու և վերահսկելու նրանց բոլոր փորձերը կլինեն ժամանակավոր և անարդյունավետ», – Նաինիի խոսքերն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը։

Leave a Comment