Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում մարտի 6-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չինարի գյուղի 35-ամյա բնակիչը տանն ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները հաստատվեցին։
Նախաձեռվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ առանձնատանը հայտնաբերվել և առգրավվել է մարտական հրացան, ատրճանակ, նռնակներ, սվին դանակ, տարբեր տրամաչափի 44 փամփուշտ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել է նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: