Սերժ Սարգսյանի եղբորը կալանավորելու որոշում է կայացվել

Սերժ Սարգսյանի եղբորը կալանավորելու որոշում է կայացվել

10 մարտի 2026 – 13:29 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Radar Armenia-ն:

Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը երկրում չէ։

«Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Ալեքսանդր Ազատի Սարգսյանին մեղսագրվել է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարել, մասնավորապես՝ 2000-2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Ազատի Սարգսյանի եղբայրը հանդիսանալու հանգամանքով պայմանավորված, վերջինս 2001-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում իր ազդեցությունն օգտագործելով հիշյալ ժամանակահատվածում պաշտոնավարող ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության վարչության պետերին դրդել է իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական գումարը վատնման եղանակով հափշտակելուն»,-ասել են դատարանից։

Leave a Comment