Իրանի իշխանությունները կայունացրել են իրավիճակը նավթի պահեստների վրա հարձակումներից հետո, հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանում նավթի պահեստների վրա հարձակումները հավասարազոր են Իրանի քաղաքացիների դեմ քիմիական պատերազմի։
«Մեր նավթային ոլորտի գործընկերներին հաջողվեց արագորեն իրավիճակը վերադարձնել կայուն հուն», – ասել է Մոհաջերանին ճեպազրույցի ժամանակ, որի մի հատված հրապարակվել է IRNA լրատվական գործակալության կողմից։