Հարություն Կիվիրյանը Crew Dragon տիեզերանավի անձնակազմի կազմում կմասնակցի Crew-13 առաքելությանը

10 Մարտի 2026, 13:15

«Ռոսկոսմոսի» տիեզերագնացներ Հարություն Կիվիրյանը (Ադիգեայի Հանրապետություն) և Սերգեյ Տետերյատնիկովը (Ստավրոպոլի երկրամաս) ընդգրկվել են Crew Dragon տիեզերանավի անձնակազմերում՝ Crew-13 առաքելությանը մասնակցելու համար:

Որոշումն ընդունվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից՝ մրցութային ընտրության արդյունքներով, որին մասնակցել է շուրջ 180 մասնագետ:

Սերգեյ Տետերյատնիկովը ներառվել է անձնակազմի հիմնական կազմում՝ որպես առաքելության մասնագետ:

Հարություն Կիվիրյանը նշանակվել է կրկնօրինակող (պահեստային) անձնակազմի կազմում:

Crew-13 առաքելության արձակումը նախատեսված է 2026 թվականի երկրորդ կեսին: Այս թռիչքը կլինի Crew Dragon տիեզերանավի տասներորդ առաքելությունը և իրականացվում է «Ռոսկոսմոսի» ու NASA-ի համագործակցության շրջանակներում:

Leave a Comment