Նոր սերնդի դիզայներներ․ ի՞նչ հնարավորություններ է տալիս Պոլիտեխնիկի դիզայնի և կերպարվեստի ամբիոնը. «Դպրություն»

Ժամանակակից աշխարհում հատկապես կարևոր է, որ համալսարանական կրթությունը կապ ունենա աշխատաշուկայի պահանջների հետ, իսկ ստեղծագործական ոլորտներում այդ կապը հաճախ արտահայտվում է իրական նախագծերով, համագործակցություններով և մասնագիտական փորձով։ Իսկ կրթությունն ու աշխատաշուկան պետք է փոխկապակցված լինեն, որպեսզի երիտասարդ մասնագետները կարողանան իրենց գիտելիքն ու ստեղծագործական ներուժը կիրառել իրական կյանքում։

Մասնագիտական ոլորտները արագ զարգանում են, և համալսարանները պետք է մշտապես թարմացնեն իրենց կրթական ծրագրերը՝ համահունչ լինելով միջազգային և մասնագիտական նոր միտումներին։ Ինչպե՞ս են արդիականացվում ՀԱՊՀ Դիզայնի և կերպարվեստի ամբիոնի կրթական ծրագրերը, որպեսզի դրանք համապատասխանեն ժամանակակից մասնագիտական պահանջներին և ինչպե՞ս է ուսումնական գործընթացում զարգացվում ուսանողների ստեղծագործական և նորարարական մտածողությունը։

«Դպրության» տաղավարում ՀԱՊՀ Դիզայնի և կերպարվեստի ամբիոնի դասախոսներ Արմինե Սոլոմոնյանն ու Անահիտ Մելիքսեթյանն են։

Leave a Comment