Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու





Կառավարության շենքից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։
Մարտի 10-ին Փարիզում Փաշինյանը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթաժողովին։
Իսկ մարտի 11-ին ՔՊ-ի ղեկավարը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Փաշինյանը հանդես կգա ելույթով։
Այցի շրջանակում կկայանա նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ:

Դատելով այցի օրակարգից, Փաշինյանը փորձելու է ևս մեկ «քար» նետել ՀԱԷԿ-ը փակելու և Հայաստանում ատոմային էներգետիկայի վերջը տալու համար: Իսկ Եվրոպական խորհրդարանում, դժվար չի կռահել, որ Փաշինյանը լացուկոծ կդնի, թե՝ հասե՜ք, փրկե՜ք, Ռուսաստանը Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» է վարում, իշխանությունը կորցնում եմ…»: 
Փաշինյանի ելույթը, կռահելի է, կլինի «խաղաղության» մասին: Շատ զավեշտական դա կհնչի, իհարկե, տարածաշրջանում ընթացող պատերազմի խորապատկերում: 



Leave a Comment