Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ հարևան Ադրբեջանից Իրան է ուղարկվել տասը տոննա ալյուր, մոտավորապես երկու տոննա դեղորայք և բժշկական պարագաներ, ինչպես նաև այլ մարդասիրական օգնություն, հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականի համաձայն ՝ Իրան է ուղարկվել մարդասիրական օգնություն՝ բարեկամ և հարևան Իրանի ժողովրդի ներկայիս կարիքները բավարարելու համար։ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մեքենաներով Իրանի Իսլամական Հանրապետություն ուղարկված մարդասիրական օգնությունը ներառում է 10 տոննա ալյուր, 6 տոննա բրինձ, 2.4 տոննա շաքար, ավելի քան 4 տոննա ջուր, մոտ 600 կգ թեյ և մոտ 2 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ», – ասվում է հայտարարության մեջ։