Արարատի քաղաքապետը հողերի օտարման գործով հայտնվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում. ԶԼՄ

Արարատի քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Ասլան Ավետիսյանի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, որը վերաբերում է համայնքային հողերի օտարման գործընթացներին, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթի աղբյուրների համաձայն՝ Ավետիսյանը դեռևս մեղադրյալի կարգավիճակ չունի, քանի որ վարույթը նոր է նախաձեռնվել, և առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Սակայն ակնկալվում է, որ առաջիկայում նա կարող է ներգրավվել որպես մեղադրյալ:

Հակակոռուպցիոն կոմիտեից հրաժարվել են մանրամասներ հայտնել, թե կոնկրետ որ հոդվածներով է քրեական վարույթը նախաձեռնվել: Ավետիսյանն էլ չի պատասխանել թերթի զանգերին:

Պարբերականի տվյալներով՝ նրան առնչվող մեղադրանքները միայն այս գործով չեն սահմանափակվում. մեկ այլ քաղաքացի՝ Գայանե Հովնանյանը, նրան մեղադրում է 2013 թվականին «իր հորը սպանելու մեջ», ինչպես նաև նրա անունը կապվում է «Մարտի 1»-ի գործի հետ:

Պաշտոնական հաստատում սրանց վերաբերյալ ևս չկա:

Leave a Comment