«Աշխատանքային այցով ժամանեցի Ֆրանսիա»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։
Մարտի 10-ին Փարիզում, վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին, ապա հաջորդ օրը կմեկնի Ստրասբուրգ:
Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։
Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։