Սկանդալային եզրափակիչ Բրազիլիայում․ 23 կարմիր քարտ և զանգվածային ծեծկռտուք Կրուզեյրո-Ատլետիկո Մինեյրո խաղում



Սպորտ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի առաջնության եզրափակիչն ավարտվել է աննախադեպ սկանդալով։ Չեմպիոնի տիտղոսի համար պայքարում միմյանց էին բախվել «Կրուզեյրոն» և «Ատլետիկո Մինեյրոն», սակայն խաղադաշտում ծավալված սպորտային պայքարը վերածվել է իսկական քաոսի, գրում է armsport.am-ը:

Հանդիպման երկրորդ խաղակեսի վերջին վայրկյաններին ֆուտբոլիստների միջև բռնկված քաշքշուկը չի հանդարտվել նաև գլխավոր մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո՝ վերաճելով զանգվածային ծեծկռտուքի:

Անկարգությունների արդյունքում գրանցվել է հեռացումների ռեկորդային ցուցանիշ. երկու թիմերից ընդհանուր առմամբ 23 ֆուտբոլիստ պատժվել է կարմիր քարտով: Ծեծկռտուքին ակտիվ մասնակցություն են ունեցել և հեռացվածների թվում են հայտնվել նաև ճանաչված ֆուտբոլիստներ Հալկը, Մատեո Կասիերան և Ժերսոնը։

Նշենք, որ այս լարված և սկանդալային խաղում «Կրուզեյրոն» կարողացել է պահպանել հաղթական հաշիվը՝ առավելության հասնելով նվազագույն 1-0 հաշվով։ Չնայած խաղադաշտում տիրող իրարանցմանը, հանդիպման ավարտից հետո չեմպիոնական գավաթի հանձնման հանդիսավոր արարողությունն անցել է բնականոն հունով:



Հետևեք մեզ՝ այստեղ

 





Leave a Comment