Թրամփը դեռ չի որոշել Իրանում հնարավոր ցամաքային գործողության հարցը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի որոշել՝ իմաստ ունի՛ արդյոք սկսել ցամաքային ռազմական գործողություններ Իրանում։

«Մենք այդ հարցի վերաբերյալ դեռ որոշում չենք ընդունել։ Մենք դրանից դեռ շատ հեռու ենք», – ասել է Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում։

Պարբերականը նշում է, որ այսպես Միացյալ Նահանգների նախագահը մեկնաբանել է այն տեղեկությունները, ըստ որոնց՝ ԱՄՆ վարչակազմում քննարկում են ամերիկացի զինվորականների Իրան ուղարկելու և Սպահանում պահվող միջուկային նյութերը վերցնելու հարցը։

Թրամփը նաև հայտարարել է, թե գոհ չէ, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել սպանված Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, սակայն չի բացահայտել՝ ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել հետագայում։

«Ես չեմ պատրաստվում ձեզ ասել», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է անձամբ ազդել Իրանի նոր գերագույն առաջնորդի նշանակման գործընթացի վրա, ընդգծելով, թե չի համաձայնի այնպիսի առաջնորդի հետ, որը կշարունակի Խամենեիի քաղաքական գիծը։

Leave a Comment