ԱՄՆ-ն դեռևս չի ծրագրում զորքեր ուղարկել Իրան. Դոնալդ Թրամփ – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռևս չի ծրագրում զորքեր ուղարկել Իրան։

«Մենք այդ մասին որևէ որոշում չենք կայացրել։ Մենք նույնիսկ մոտ չենք դրան», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին նշել է Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Իրանում ամերիկյան զորքեր տեղակայելու հնարավոր ծրագրերի մասին հարցին։

Ինչպես նշում է հրատարակությունը, ԱՄՆ առաջնորդը նաև որոշել է չբացահայտել մանրամասներ այն մասին, թե ինչպես է նախատեսում կառուցել հարաբերությունները Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ։

Leave a Comment