Իսրայելը իր քաղաքացիներին զգուշացնում էխուսափել Հայաստան, Վրաստան, Ադրբեջան այցերից

Իսրայելի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցելություններից։ Նախորդ նախազգուշացումները վերաբերում էին նաևԱրաբական Միացյալ Էմիրություններին, Եգիպտոսին և Հորդանանին։

Ազգային անվտանգության խորհուրդը նշում է, որ բարձրացել է իսրայելցիների դեմ ահաբեկչության սպառնալիքը՝ հատկապես Իրանին հարակից երկրներում։

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում՝ խուսափել

  • ԱՄԷ-ի միջոցով անցումներից,
  • Չցուցադրել իսրայելական կամ հրեական սիմվոլիկա,
  • Պահպանել բարձր անվտանգության միջոցներ,
  • Չհրապարակել անձնական տվյալներ իրական ժամանակում։

Leave a Comment