Հայաստանի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական «Զանգերի կենտրոնն» են բացահայտել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ Ոստիկանությունը խոստացել է նաև շուտով այլ մանրամասներ հրապարակել։