Իրանն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել ամերիկյան օբյեկտներին Իսրայելում և Քուվեյթում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության բանակի հայտարարությունը։Իրանի բանակը նշել է, որ գնդակոծության տակ են հայտնվել Իսրայելում ԱՄՆ 512-րդ ռազմակայանի ռադիոտեղորոշման կայանը, ինչպես նաև ԱՄՆ հավաքման կենտրոններն ու սարքավորումների պահեստները Քուվեյթի Ալ Ադիրի ճամբարում:Իր հերթին, Fars գործակալությունը հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել Քուվեյթում Ալ Ադիրիի ամերիկյան ուղղաթիռային ռազմակայանին։Իսրայելն էլ հայտարարել է, որ լայնածավալ հարձակումների ալիք է սկսել Իրանի մայրաքաղաք Թեհրանի, Սպահանի և Իրանի հարավային շրջանների ուղղությամբ։ Ականատեսները հայտնել են Թեհրանում նոր ավիահարվածների մասին։Կարդացեք հոդվածը` Русский