Կրեմլը սխալմամբ հրապարակել է Պուտինի՝ մարտի 8-ի կապակցությամբ հղած ուղերձի սևագիր տարբերակը. տեսանյութ

Կրեմլը սխալմամբ հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մարտի 8-ի կապակցությամբ ռուս կանանց շնորհավորանքի նախնական սևագիր տարբերակը։

Այդ տարբերակում Պուտինն ավարտում է խոսքն ու հետո նշում, թե վերջին հատվածը պետք է նորից ձայնագրել, խեղդվում էր, կարծես՝ հազում:

Թեև տեսանյութը կարճ ժամանակում հեռացվել է ու փոխարինվել հիմնական տարբերակով, սակայն մի շարք լրատվամիջոցներ հասցրել են այն պահպանել ու տարածել:

Տեսանյութն՝ այստեղ

Leave a Comment