Նավթի գները երկուշաբթի բարձրացել են ավելի քան 26%-ով՝ հասնելով 2022 թվականի կեսերից ի վեր իրենց ամենաբարձր մակարդակին` 119 դոլար, հայտնում է Interfax-ը:
Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները անկայունացրել են շուկան. տարածաշրջանից նավթի մատակարարումների զգալի մասը արգելափակվել է Հորմուզի նեղուցի փաստացի փակման պատճառով, ինչը խոշոր արտադրողներին ստիպել է կրճատել արտադրությունը, քանի որ պահեստարանները լցվում են։
Լոնդոնի ICE Futures բորսայում մայիսյան Brent ֆյուչերսների գինը կազմել է 116,83 դոլար մեկ բարելի համար, ինչը նախորդ փակման համեմատ 24,14 դոլարով (26.04%) ավելի է։ Ուրբաթ օրը այս պայմանագրերը բարձրացել են 7,28 դոլարով (8.5%)՝ հասնելով 92,69 դոլարի մեկ բարելի համար։
Վերջին շաբաթվա ընթացքում Brent-ը թանկացել է 27%-ով, իսկ WTI-ը՝ գրեթե 36%-ով։ ԱՄՆ-Իրանց դեմ պատերազմի ֆոնին շաբաթական գնի աճը ամենամեծն էր 2020 թվականի գարնանից ի վեր։
