Իրանի պետական IRIB հեռուստաալիքի հաղորդմամբ՝ սկսվել է ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների դեմ Իրանի հրթիռային հարվածների նոր ալիք։
IRIB-ը այլ մանրամասներ չի հաղորդում։
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը հանգեցրեց վնասների և քաղաքացիական զոհերի։ Հարձակման հետևանքով զոհվեց Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, և երկրում հայտարարվեց 40-օրյա սուգ։
Իրանը հակադարձում է՝ Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին հարվածներով։