Իրանի Սպահան նահանգում գտնվող միջուկային օբյեկտը շաբաթ օրը՝ մարտի 7-ին, ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել, ТАСС-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է իրանական ISNA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ կենտրոնը ենթարկվել է հրթիռակոծության, ինչի հետևանքով այն «լուրջ վնասվածքներ է ստացել»: Միևնույն ժամանակ, առայժմ ռադիացիոն աղտոտման մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Financial Times-ը ևս հայտնել էր Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների մասին։ Պարբերականի պնդմամբ՝ հարվածների են ենթարկվել Իրանի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող նավթապահեստները:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են։
