ՀՀ փաստաբանների պալատը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ նախատեսում է իրականացնել արդեն ավանդույթ դարձած «Անվճար իրավաբանական օգնություն կանանց» միջոցառումը՝ նվիրված կանանց իրավունքներին, որի շրջանակներում փաստաբանները և Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրները 2026թ. մարտի 9-ից 12-ը հանրապետության ամբողջ տարածքում անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց:
Միջացառումը նպատակ է հետապնդում ոչ միայն խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, այլ նաև հասարակությանը ներկայացնել փաստաբանի իրավապաշտպան առաքելությունը, բարձրացնել հանրային իրավագիտակցությունը և փաստաբանին դիմելու իրավական մշակույթը:
Ստորև ներկայացնում ենք նախաձեռնությանը այս պահին միացած փաստաբանների և փաստաբանական գրասենյակների ցանկը, որը պարբերաբար թարմացվելու է՝ ընդգրկելով նախաձեռնությանը հընթացս միացող փաստաբանների տվյալները:
Իրավաբանական ընկերությունների ցանկն այստեղ։
Փաստաբանների ցանկն այստեղ։