Իրանի ԶՈւ-ն հավատարմության երդում է տվել երկրի նորընտիր առաջնորդին

Իրանի զինված ուժերի ղեկավարությունը հավատարմության երդում է տվել երկրի նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին, հաղորդել են պետական ԶԼՄ-ները:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարության մեջ պատրաստակամություն է հայտնել հետևել նոր գերագույն առաջնորդին։

Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին ասել է, որ Մոջթաբա Խամենեին ի վիճակի է ղեկավարել երկիրը ներկայիս դժվարին պայմաններում՝ կոչ անելով միասնության նոր առաջնորդի շուրջ։

Leave a Comment