Արաղչի. Իրանը մտադրություն չունի մեծացնել իր հրթիռների հեռահարությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Թեհրանը շարունակում է մշակել հեռահար հրթիռներ արտադրելու ծրագիր, որոնք շուտով կարող են հասնել ԱՄՆ։

«Սա ճիշտ չէ, սա կեղծ տեղեկատվություն է։ Մենք ունենք հեռահար հրթիռներ արտադրելու կարողություն, բայց մենք դիտավորյալ սահմանափակել ենք այդ հեռավորությունը մինչև 2000 կիլոմետր, քանի որ չենք ուզում, որ մեզ սպառնալիք ընկալեն։

Չկա որևէ ապացույց, հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Իրանը պատրաստվում է մշակել հեռահար հրթիռներ, առավել ևս՝ հրթիռներ, որոնք կարող են հասնել մինչև Միացյալ Նահանգների տարածք», – ասել է Արաղչին NBC News-ին տված հարցազրույցում։

Leave a Comment