Մարտի 8-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես կանանց իրավունքների պաշտպանության և նրանց ձեռքբերումների կարևոր օր։ Տոնը սկիզբ է առել դեռևս 20-րդ դարի սկզբին, երբ կանայք տարբեր երկրներում պայքարում էին հավասար իրավունքների, աշխատանքի արժանապատիվ պայմանների և քաղաքական մասնակցության համար։
Այսօր Կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ, բայց երբեմն սա միայն օրենքի սահմաններում է մնում։ Կանայք ավելի հաճախ են հասարակության կարծրատիպային ընկալման հետևանքով խտրականության և բռնության բախվում:
«Իրավական շաբաթ»-ի այս թողարկման ընթացքում կանդրադառնանք կանանց իրավունքների պաշտպանությանը, իրավական մեխանիզմներին և այն քայլերին, որոնք նպաստում են հավասար հնարավորությունների ձևավորմանը հասարակության մեջ։ Մանրամասները տեսանյութում։