Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 8-ին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ Ֆրանսիայի նախագահն իր երկրի համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Ադրբեջանին՝ Իրանի կողմից երկրի վրա ավիահարվածից հետո։
Էմանուել Մակրոնը նաև շնորհակալություն է հայտնել պետության ղեկավարին՝ Իրանից Ֆրանսիայի քաղաքացիների Ադրբեջանի միջոցով տարհանման համար պայմաններ ստեղծելու համար։
Ալիևը շնորհակալություն է հայտնել Մակրոնին հեռախոսազրույցի և ցուցաբերած համերաշխության համար։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման և Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունների վերականգնման վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր։
