Գերագույն հոգևոր առաջնորդի ընտրությունը միայն Իրանի ժողովրդի գործն է․ ոչ ոք չպետք է միջամտի այդ հարցին․ Արաղչի

Ոչ ոք դրսից չի կարող միջամտել Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի ընտրությանը, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Սա միայն Իրանի ժողովրդի գործն է», — ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որ ԱՄՆ-ն պետք է մասնակցի Իրանի նոր ղեկավարության ընտրության գործընթացին։

Այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունից հետո Թեհրանում քննարկում են նոր Գերագույն առաջնորդի նշանակման հարցը։ Ամենահավանական թեկնածուն նրա ազդեցիկ որդին՝ Մոջթաբան է։

Իսրայելցի զինվորականները սպառնացել են սպանել Խամենեիի իրավահաջորդին։

Leave a Comment