Ուիթկոֆը խնդրել է ՌԴ-ին չկիսվել հետախուզական տվյալներով Իրանի հետ

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆը հայտարարել է, որ խնդրել է ռուսական կողմին չկիսվել հետախուզական տվյալներով Թեհրանի հետ։ Air Force One-ում գտնվող լրագրողներից մեկը հարցրել է Ուիթքոֆին, թե արդյոք նա կապ է հաստատել ռուսական կողմի հետ՝ խնդրելով «չկիսվել թիրախավորման մասին տեղեկատվությամբ կամ այլ օգնությամբ իրանցիների հետ»։

«Ես դա հստակորեն նշել եմ», – ասել է հատուկ դեսպանորդը։

Երբ նրան հարցրել են, թե արդյոք նա կարծում է, որ նման օգնություն տրամադրվում է, Ուիթքոֆը պատասխանել է, որ «հուսով է, որ ոչ»։

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «չգիտի», թե արդյոք Ռուսաստանը նման տվյալներ է փոխանցում Իրանին։

Leave a Comment