Քուվեյթի օդանավակայանը փակ է — Հայաստանի Հանրային Ռադիո

Մերձավոր Արևելքում իրավիճակով պայմանավորված Քուվեյթում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը (համատեղությամբ՝ Հորդանան) ևս աշխատում է առավել ինտենսիվ ռեժիմով։

Փետրվարի 28-ին «Jazeera Airways» ավիաընկերության Քուվեյթ-Երևան չվերթը չեղարկվել է, Քուվեյթում մնացած ուղևորներից 19-ը ՀՀ քաղաքացի են:

Այս պահին Քուվեյթի օդանավակայանը փակ է՝ երկրի քաղաքացիական ավիացիայի ծառայության հրահանգի հիման վրա: Քուվեյթի իշխանություններն, ընդառաջելով ՀՀ դեսպանության խնդրանքին, ՀՀ քաղաքացիներին մուտքի արտոնագրեր են տրամադրել, իսկ «Jazeera Airways» ավիաընկերությունը հոգ է տարել չվերթի բոլոր ուղևորներին՝ տեղավորելով հյուրանոցում և հոգալով սննդի հետ կապված ծախսերը:

Քուվեյթում մնացած ՀՀ քաղաքացիները մշտապես կապի մեջ են ՀՀ դեսպանության հետ:

ՀՀ դեսպանության թեժ գծին ստացվում են իրավիճակով պայմանավորված հարցերով զանգեր, քաղաքացիներին տրվում են համապատասխան աջակցություն և ուղղորդումներ՝ ըստ անհրաժեշտության։

Հյուպատոսական ծառայությունները մատուցվում են բնականոն ռեժիմով։

Leave a Comment