Բահրեյնի մայրաքաղաքում հրդեհ է բռնկվել իրանական հարվածների ժամանակ։ Թագավորության Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ քաղաքացիական պաշտպանությունը աշխատանքներ է տանում հրդեհը մարելու ուղղությամբ։
«Իրանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Մանամայում հրդեհ է բռնկվել, որը նյութական վնաս է հասցրել մեկ տանը և մի քանի մոտակա շենքերին։ Քաղաքացիական պաշտպանությունը աշխատանքներ է տանում հրդեհը մարելու ուղղությամբ», – ասվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։