Ազգային հավաքականին միանալուց առաջ Գերագուսյանը գոլի հեղինակ է դարձել

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, 18-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանը շարունակում է արդյունավետ ելույթներն Անգլիայում: Հայ ֆուտբոլիստը հերթական անգամ աչքի է ընկել Պրեմիեր լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում։

«Սանդերլենդի» Մ21 թիմը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է «Ուոթֆորդի» հասակակիցներին՝ նվաճելով կիսաեզրափակչի ուղեգիր։ Գերագուսյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և 52-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը:

Այս գոլը 18-ամյա հարձակվողի համար 13-րդն էր ընթացիկ մրցաշրջանում՝ ակումբի տարբեր տարիքային թիմերի կազմում անցկացրած խաղերում: Ինչ վերաբերում է «Սանդերլենդ Մ21»-ին, ապա թիմը տոնել է իր 6-րդ անընդմեջ հաղթանակը։

Իդեպ հենց հանդիպման օրն էր հրապարակվել Հայաստանի ազգային հավաքական հրավիրված արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը, որտեղ Գերագուսյանի անունն ընդգրկված էր առաջին անգամ։ Երիտասարդ հարձակվողը կմիանա ազգային հավաքականին՝ նախապատրաստվելու առաջիկա ընկերական հանդիպումներին։

Մարտի 26-ին Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Արաբական Միացյալ Էմիրությունների, իսկ մարտի 29-ին՝ Բելառուսի ընտրանիներ հետ։

 

Leave a Comment