Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը մեկնաբանել է իր բացակայությունը ազգային թիմի խաղացողների ցուցակում մարտ ամսին նախատեսված ընկերական հանդիպումների համար։
Դարպասապահի խոսքերով՝ մարտյան հանդիպումները բաց թողնելու որոշումը ընդունվել է հավաքականի մարզչական շտաբի հետ համատեղ։
«Մենք խոսել ենք Եղիշե Մելիքյանի և հավաքականի դարպասապահների մարզիչ Ստեփան Դեմիրճյանի հետ։ Համատեղ որոշեցինք, որ մարտյան հավաքը բաց կթողնեմ, որպեսզի մյուս դարպասապահները խաղային ժամանակ ստանան։
Մելիքյանն ասաց, որ պահպանեմ մարզավիճակս։ Նա նաև չէր ցանկանում ինձ անհանգստացնել, քանի որ վերջերս տեղափոխվել եմ Սերբիա։ Ես չեմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում։ Հուսով եմ՝ դեռ կստանամ հրավեր։ Այժմ Սերբիայի առաջնությունում մշտական խաղային պրակտիկա եմ ստանում և պահպանում եմ մարզավիճակս», – նշել է նա։