Առաջիկա ամռանը Լոնդոնի «Արսենալը» ստիպված կլինի վաճառել հիմնական կազմի կամ մեկնարկային կազմին մոտ կանգնած առնվազն մեկ ֆուտբոլիստի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոններին համապատասխանելու նպատակով։ Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վաճառքի հիմնական թեկնածուներից մեկը թիմի ավագ, կիսապաշտպան Մարտին Էդեգորն է։ Չի բացառվում նաև ակադեմիայի երկու սաների՝ Իթան Նվաներիի և Մայլզ Լյուիս-Սկելիի հեռանալն ակումբից։
Պարբերականն ընդգծում է, որ մեծ հավանականությամբ ակումբի ճամբարը կարող են լքել նաև եզրային հարձակվող Գաբրիել Մարտինելին և պաշտպան Բեն Ուայթը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 30 հանդիպումից հետո Միկել Արտետայի գլխավորած «Արսենալը» 67 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։