RAF ըմբշամարտի լիգայի նախագահ Չեդ Բրոնշտեյնը մեկնաբանել է հայտնի ինսայդեր Արիել Հելվանիի տարածած տեղեկությունն այն մասին, թե կազմակերպությունը դիտարկում է Արման Ծառուկյանին որակազրկելու հնարավորությունը՝ Ջորջիո Պուլասի հետ գոտեմարտից հետո հրահրած ծեծկռտուքի համար։
«Արման Ծառուկյանը չի հեռացվել RAF-ի միջոցառումներին մասնակցելուց։ Երբ մենք գոտեմարտից հետո զրուցում էինք Արիելի հետ, դեռ վերջնական որոշում չէինք կայացրել։ Այդ պահին բոլորս շոկի մեջ էինք, մեզ անհրաժեշտ էր դիտել տեսագրությունը և վերլուծել ամեն ինչ», – նշել է Բրոնշտեյնը։
Հիշեցնենք, որ Տեմպեում կայացած մրցաշարում Ծառուկյանը 5։3 հաշվով հաղթել էր Պուլասին։ Գոտեմարտի ավարտից հետո Արմանը հարվածել էր ամերիկացուն, ինչն էլ վերածվել էր զանգվածային ծեծկռտուքի։