Իրանի ժամանակավոր կառավարման խորհուրդը երեկ որոշել է այլևս չհարձակվել հարևան երկրների վրա կամ չարձակել հրթիռներ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ հարձակումները հնարավոր են միայն այն դեպքում, եթե այդ երկրները հարվածներ հասցնեն Իրանին։
Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Փեզեշքիանը հերքել է այն պնդումները, որ Իրանը հարձակվել է Ադրբեջանի Նախիջևանի շրջանի վրա։
Նա այդ հաղորդագրությունները անվանել է «թշնամիների կողմից տարածվող լուրեր՝ հարևան երկրների միջև եղբայրական հարաբերությունները վնասելու նպատակով»։
«Իրանը չի ծրագրել և չի պլանավորում հարձակվել իր հարևանների վրա։ Մենք ձգտում ենք միայն պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը», – հավելել է նա։