Երևանում քաղաքացին փորձել է հրկիզել Ազգային անվտանգության ծառայության շենքը․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում քաղաքացին փորձել է հրկիզել Ազգային անվտանգության ծառայության շենքը։
Միջադեպի տեսանյութը հայտնվել է սոցցանցերում։
Հայկական լրատվամիջոցները, հղում անելով ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանին, հաղորդում են, որ հանցագործության մեջ կասկածվողը ձերբակալվել է և հանձնվել քննչական մարմիններին։