Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի և Լիբանանի ղեկավարների հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ զրուցել է Սիրիայի և Լիբանանի նախագահներ Ահմեդ ալ-Շարաայի և Ժոզեֆ Աունի հետ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

«Ես խոսել եմ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ։ Ֆրանսիան համագործակցում է իր գործընկերների հետ՝ տարածաշրջանում հակամարտության հետագա տարածումը կանխելու համար», – գրել է Մակրոնը X սոցիալական ցանցի էջում։

Leave a Comment