Իրաքում գտնվող ամերիկյան նավթային ընկերությունների օբյեկտներում հրդեհներ են բռնկվել

Հրդեհ է բռնկվել ամերիկյան Halliburton և KBR նավթային ընկերությունների գրասենյակներում և պահեստներում, որոնք գտնվում են Իրաքի Բասրա նահանգում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով անվտանգության աղբյուրներին։

«Իրաքի Բասրա նահանգում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել ամերիկյան Halliburton և KBR ընկերությունների գրասենյակներում և պահեստներում », – ասվում է գործակալության հայտարարության մեջ։

Financial Times-ի հաղորդմամբ՝ Halliburton-ը ավելի ուշ հաղորդել է «անվտանգության հետ կապված միջադեպի» մասին և նշել, որ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։

Leave a Comment