Ընդդիմության հնարավոր համախմբման թեման շարունակում է մնալ քաղաքական դաշտի քննարկումների առանցքում։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս ընդդիմադիր ուժերին առաջարկեց համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջ։
Սակայն, դատելով արձագանքներից, ընդդիմադիր ուժերի մեծամասնությունն ավելի շատ հակված է ոչ թե նախընտրական, այլ՝ հետընտրական միավորումների։
«Հայաստան» խմբակցությունից ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը խոսում է համախմբման անհրաժեշտության մասին, իսկ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը հայտարարում՝ ընդդիմությունը կարող է ձևավորվել մի քանի կենտրոնի շուրջ։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը վստահ է՝ ընդդիմության հնարավոր միավորումն անգամ չի փոխի ընտրությունների արդյունքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
