Թիվ 47 ավտոբուսը հայտնվել է ջրատարում․ կան վիրավորներ

Թիվ 47 ավտոբուսը հայտնվել է ջրատարում․ կան վիրավորներ

Մարտի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մխչյան գյուղի վարչական տարածքում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող FAW մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել ջրատարում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժել է 4 մարդ, նրանցից 2-ը տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Մյուս երկու վիրավորներից մեկին օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» ԲԿ-ի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին  բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նրանցից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, իսկ մյուսին տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment