Շիկահողի վարչական ղեկավարը եւս հաստատում է՝ Կրակոցների ձայներ լսվում են, սակայն՝ հեռվից



Հասարակություն


Կապանին մոտ գտնվող Շիկահող գյուղի վարչական ղեկավար Զորիկ Նավասարդյանը  «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել  է, որ ժամանակ առ ժամանակ, իրապես, հեռվից լսվում են կրակոցների ձայներ։


«Լսվում են կրակոցների ձայներ, բայց դրանք հեռու են։ Չեմ կարող ասել՝ որքան է հեռավորությունը։ Անընդհատ չեն, երբեմն են լսվում», – նշել է վարչական ղեկավարը։


Նա  ենթադրում է որ այդ կրակոցների ձայները կարող են լսվել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կապանում բնակվող մեր հայրենակիցները ևս լսել են կրակոցների ձայներ, իսկ ՊՆ-ն էլ նշել էր, որ  ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան:





Leave a Comment