Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Պարսից ծոցի հյուսիսային հատվածում ամերիկյան նավթատարի վրա հարձակում է իրականացրել։ Հայտարարության մեջ նշվում է, որ նավթատարը այրվում է։
Իրանական պետական հեռուստատեսությամբ հեռարձակված հայտարարության մեջ մանրամասներ չեն նշվում, սակայն հնարավոր է, որ այն կապված լինի այսօր Քուվեյթի ափերի մոտ տեղի ունեցած հարձակման հետ, որի ժամանակ թիրախավորվել է նավթատարը։
