
Իրանը ոչ մեկից չի խնդրում հրադադար, և որևէ պատճառ չի տեսնում Վաշինգթոնի հետ բանակցությունները վերսկսելու համա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«Մենք չենք խնդրում հրադադար և որևէ պատճառ չենք տեսնում, թե ինչու պետք է բանակցենք ԱՄՆ-ի հետ։ Մենք երկու անգամ բանակցել ենք նրանց հետ, և ամեն անգամ նրանք հարձակվել են մեզ վրա բանակցությունների ընթացքում»,– ասել է նախարարը NBC News-ին տված հարցազրույցում։ «Մեր կողմից հրադադարի խնդրանք չի եղել, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ բանակցությունների խնդրանք։ Մենք երբեք նման հաղորդագրություններ չենք ուղարկել նրանց»։