Էրդողանը դատապարտել ԱԹՍ-ների հարվածները Նախիջևանին

Էրդողանը դատապարտել ԱԹՍ-ների հարվածները Նախիջևանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության՝ կողմերը քննարկել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա հարձակումը։

Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված հարձակումը և աջակցություն է հայտնել եղբայրական Ադրբեջանի ժողովրդին։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռախոսազրույցի և նրա դիրքորոշման համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment