Մոսկվան մշտական շփման մեջ է Իրանի և Պարսից ծոցի երկրների ղեկավարության հետ. Շոյգու




1in.am Ռուսաստանը մշտական ​​կապի մեջ է Իրանի և Պարսից ծոցի երկրների ղեկավարության հետ, պատրաստ է օժանդակել խաղաղ կարգավորմանը: Ինչպես  տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։


 


«Մենք մշտական ​​կապի մեջ ենք Թեհրանի և Պարսից ծոցի պետությունների հետ։ Կտրականապես անընդունելի ենք համարում հակամարտության ծավալումը և խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճը», – ասել է նա։


Leave a Comment