Ադրբեջանի զինված ուժերը, պետական սահմանապահ ծառայությունը և մյուս բոլոր հատուկ նշանակության ստորաբաժանումները բերվել են բարձր մարտական պատրաստության վիճակի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անվտանգության խորհրդի նիստում։
«Մեր զինված ուժերը՝ Պաշտպանության նախարարությունը, պետական սահմանապահ ծառայությունը և մյուս բոլոր հատուկ նշանակության ստորաբաժանումները, բերվել են բարձր մարտական պատրաստության վիճակի և պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողություն իրականացնելու», – նշել է Ալիևը։
Հինգշաբթի օրը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իրանից անօդաչու թռչող սարքերի հարձակումները ուղղված են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա, որի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։