Տիգրան Աբրահամյանը «Պատիվ ունեմ»-ի անունից ցավակցություններ է հայտնել ՀՀ-ում Իրանի դեսպանատանը


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այցելեցի ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ցավակցություններ և սփոփանքի խոսքեր արտահայտելու համար։

Պատերազմը մարդկային ողբերգություն է, որն իր հետ բերում է հսկայական կորուստներ և ավերածություններ։

Հայ ժողովուրդն անընդհատ այդ ողբերգությունների միջով է անցնում և լավ է հասկանում, թե ինչ ցավ ու տառապանք է այն պատճառում։

Խաղաղությունն այլընտրանք չունի. պատերազմական այս գործողությունները կփոխեն իրադրությունը, սակայն լուծումներ չեն բերի»,- գրել է նա։

Leave a Comment