Շոյգուն Իրանին հարվածները «վտանգավոր պատերազմ» է անվանել

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Իրանի վրա հարվածները բացարձակապես անհիմն և շատ վտանգավոր պատերազմ են, որը սկսվել է առանց հնարավոր հետևանքները հասկանալու։

«Նրանք, ովքեր այսօր սանձազերծել են այս բացարձակապես անարդար և շատ վտանգավոր պատերազմը՝ առանց հստակ պատկերացման, թե ինչի կարող է դա հանգեցնել, զբաղվում են համաշխարհային անվտանգության ճարտարապետության քանդմամբ»,-ասել է Շոյգուն։

Leave a Comment