Քննարկվել են Հայաստանում կահույքագործության ոլորտի զարգացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը մարտի 5-ին հանդիպել է Հայ կահույքագործների ասոցիացիայի անդամների և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կահույքագործության ոլորտի զարգացման հեռանկարները, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչպես նաև ներկայացվել է պետական աջակցության գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս արդիականացնել և ընդլայնել արտադրությունը՝ ներառյալ մաքսատուրքից ազատման արտոնությունը, լիզինգի պետական աջակցության ծրագիրը, արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը, ինչպես նաև մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման և ներդրումների դիմաց ենթակառուցվածքների ապահովման միջոցառումները։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում նախատեսվող միջազգային չափանիշներին համապատասխան արդյունաբերական գոտիների ստեղծմանը, արտահանման դիվերսիֆիկացմանն ու միջազգային ցուցահանդեսներին տեղական արտադրողների մասնակցությանը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման քննարկումները պարբերական դարձնելու վերաբերյալ։

Leave a Comment